Հատուցումների տրամադրման կարգ
Հարգելի՛ հայրենակիցներ,
Հիմնադրամի շահառու դառնալու համար պահանջվող փաստաթղթերի հավաքագրման գործընթացն իրականացվում է.
- Մարզերում՝ մարզպետարանների կամ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով
- Երևանում՝ վարչական շրջանի աշխատակազմերի միջոցով (թաղապետարաններ):
Միևնույն ժամանակ եթե ցանկանում եք ինքնուրույն հավաքագրել փաստաթղթերը, ապա կարող եք ծանոթանալ հատուցումների տրամադրման կարգին bit.ly/3nXJakD հղումով և դիմել համապատասխան մարմիններին: Տեղեկացնում ենք, որ չկա որևէ ժամկետ հատուցման դիմում ներկայացնելու համար:
Հատուցումների տրամադրման կարգում կգտնեք պատասխաններ Ձեր կողմից հաճախակի տրվող հարցերի.
- Ի՞նչպես դիմել
- Ո՞վքեր կարող են ստանալ հատուցում
- Ո՞րքան են հատուցման չափերը
- Լրացուցիչ հատուցումներ
- Դիմումի ձևեր
Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործում են նաև թեժ գծի հեռախոսահամարներ (աշխատանքային օրերին և ժամերին).
- Աջափնյակ վարչական շրջան +(374 11) 518-028
- Ավան վարչական շրջան +(374 11) 518-135
- Արաբկիր վարչական շրջան +(374 11) 518-193
- Դավթաշեն վարչական շրջան +(374 11) 518-283
- Էրեբունի վարչական շրջան +(374 11) 518-341
- Կենտրոն վարչական շրջան +(374 11) 518-455
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան +(374 11) 518-590
- Նոր Նորք վարչական շրջան +(374 11) 518-628
- Նորք-Մարաշ վարչական շրջան +(374 11) 518-707
- Նուբարաշեն վարչական շրջան +(374 11) 518-741
- Շենգավիթ վարչական շրջան +(374 11) 518- 815
- Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան +(374 11) 518-891
Անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար շահառու ընտանիքի անդամները կարող են դիմել նաև Հանրային պաշտպանի գրասենյակ.
(հասցե՝ Զաքյան փողոց, 7-2 շենք), հեռ.՝ +(374 10) 600713